168.am-ը գրում է.

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի վերջին կարող է հայտարարել կենսաթոշակային բարենորոգման մեղմացման մասին, եթե դա անհրաժեշտ համարի:

Այդ մասին ասել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Օգոստոսի 23-ին լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, որոնց համաձայն օգոստսի 28-ին Պուտինը կարող է հայտարարել կենսաթոշակային բարենորոգման մեղմացման մասին: «Եթե նախագահը դա անհրաժեշտ համարի, նա դա կանի, բայց առայժմ ես ոչինչ չունեմ ասելու»,- նշել է Պեսկովը:

2018 թվականի հունիսի կեսերին Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվեց կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացմանը՝ կանանց համար մինչեւ 63 տարեկան եւ տղամարդկանց համար մինչեւ 65 տարեկան:

Կենսաթոշակային համակարգի բարենորոգումը, եթե Պետդուման դրան հավանություն տա, պլանավորվում Է սկսել 2019 թվականից, աստիճանաբար ավարտել մինչեւ 2034 թվականը: Պլանավորվող կենսաթոշակային բարենորոգումը հարուցել է ռուսաստանցիների լայն դժգոհությունը, մի քանի տարածաշրջաններում գրանցվել են կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ հանրաքվե անցկացնելու ենթախմբեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել