Բաղադրամասեր

  • 500 գ սունկ շամպինիոնին՝

  • 500 գ հավի կրծքամիս,

  • 50 գ սոխ,

  • 50 գ պանիր,

  • 50 գ կարագ,

  • 50 գ ալյուր,

  • 200 գ կաթ,

  • ձեթ,

  • աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  • Հավի կրծքամիսը տապակել մինչև դարչնագույն դառնալը, այնուհետև պատրաստել սոխառած, վրան ավելացնել մանր կտրտած սունկ և կտրտած կիսաեփ հավի կրծքամիսը:

  • Ալյուրը լցնել տապակը, 1 - 2 րոպե հետո ավելացնել կարագը և կաթը, եփել 5 րոպե:

  • Ստացված զանգվածը լցնել հավի կրծքամսի և սունկի վրա, վրան քերել պանիրը: Դնել ջեռոցը 180՞ տակ և թողնել 15 րոպե:

  • Պատրաստի ժուլիենը մատուցել տաք վիճակում:

  • Ֆրանսիացի խոհարարը նշեց նաև, որ համային լավ որակ ստանալու համար կարող եք կաթի հետ խառնել 50-60 գրամ սպիտակ լավ որակի գինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել