Այսօր 25 զինվորի կյանք փրկած, հերոս կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է:
Պարոն կապիտանը զոհվել է արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ՝ փրկելով իր 25 զինվորականների կյանքը:
Կռիվ գնալուց առաջ Հովսեփը կնոջը ասել է․ «25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»:
Կապիտան Հովսեփ Կիրակոսյանն առաջին զոհերից էր: Գնդակների տարափին իր զինվորներին նա թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել եւ նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ և՛ հակառակորդին մոտ չթողնի, և՛ ինքը գերի չընկնի։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է․ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:
Ծնունդդ շնարոհավոր, հրամանատար: