Փախչելուց մի քանի հոգու բռնել էին, թքել ու շռել վրաները։ Ա՜խ, կուզեի տրաքացնեն էդ դպրոցը»:
Սա հատված է «Վտանգված երեխաներ. ի՞նչ դաս են տալիս թիվ 18 հատուկ դպրոցում» հոդվածից, որ գրվել է 2004֊ին։ Դպրոցի տնօրենը Ժորա Մուրադյանն էր, այս հոդվածը հրապարակվելուց հետո նրան հանեցին դպրոցի տնօրենի պաշտոնից։ Բայց այժմ պարզում եմ, որ նա մնացել է Հանքավանի «Հասմիկ» պիոներական ճամբարի տնօրեն։ Այս ճամբարի տնօրենն էր նա դեռևս 1970 ական թվերից, մենք ամառները հաճախ ընտնիքով հանգստանում էինք Համսիկ ճամբարի կողքը գտնվող համալսարանի հանգստյան տանը, ու Մուրադյանի դաժանությունների մասին մանկությունից եմ լսել։
Խնդրեմ, ևս երկու հատված հոդվածից.
«Վասիլի. «Գիշերը 12-ին, 1-ին որ մեկը խոսում էր սենյակում, վեր էին կացնում, սաղին շարում ու սաղին ծեծում էին։ Վախտ էր լինում, էդ մի խոսացող էրեխային կանգնացնում էին, սաղ շարքով` 80 հոգով, ծեծում էին։ Որ չծեծեինք, մեզ կծեծեին։ Մի անգամ շարքը շարել էին, մեկին սաղս խփեցինք, մի Պիսարև Իգր ունեինք, եկավ իրա հերթը, ինքը չխփեց։ Ասին` որ չխփես, քեզ ավելի բեթար ենք ծեծելու։ Ու չխփեց, տենց տարան գեշ ծեծեցին»:
Ռոման. «Որ էրեխա էր փախչում, գիշերվա 1-ին արթնացնում ու հարցնում էին` ո՞վ գիտի ոնց ա փախել, ու մեզ սկսում էին ծեծել։ Մի Հակոբյան Լյովա կար, ինքը աշխատանքի ուսուցում էր տալիս, համ էլ գիշերային էր, պատուհանը բացում էր, մեզ հանվացնում ու տկլոր կանգնացնում, որ մրսենք։ Հետո փետը թրջում էր ու ծեծում»:
Հոդվածն ամբողջությամբ, նաև հետմուրդայանական շրջանի մասին պատմող ակնարկն ստորև մեկնաբանությունների մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել