Ամերիկացի հայտնի դերասան Էդի Մերֆին պատրաստվում է տասներորդ անգամ հայր դառնալ: Էդին և նրա 39-ամյա սիրելին՝ ավստրալացի մոդել Փեյջ Բաթչերը շուտով երկրորդ երեխան կունենան՝ տեղեկացնում է Daily Mail-ը:

Նրանց առաջնեկը՝ Իզզի Մերֆին, ծնվել է 2016թ.: Մերֆին նաև 8 երեխաների հայր է. հինգ երեխա ունի նախկին կնոջից, ևս երեքը՝ տարբեր ընկերուհիներից:

Փեյջի հետ նա հարաբերությունների մեջ է 2012թ.-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել