«Հասմիկ» ճամբարում արված լուսանկարների ու տեսանյութերի տարածման հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է ուսումնասիրություն, հայտնում է ՄԻՊ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հստակ է մեկ բան. երեխաներին առնչվող նյութեր հրապարակելիս մշտապես պետք է առաջնորդվել երեխայի լավագույն շահի առաջնահերթության սկզբունքով եւ չհրապարակել լուսանկարներ կամ տեսանյութեր, որոնք երեխաներին նույնականացնելու հնարավորություն են տալիս: Առավել եւս խոսքը վերաբերում է վերնագրերին, որոնցով տարածվում են այդ նյութերը: Պետք է միշտ հաշվի առնել, որ երեխան շարունակելու է ապրել իր սոցիալական միջավայրում, իսկ նման հրապարակումները կարող են խաթարել այդ միջավայրը եւ բացասական ազդեցություն ունենալ երեխայի հետագա սոցիալիզացիայի վրա»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ցանցում են հայտնվել «Հասմիկ» մանկական ճամբարի երեխաների լուսանկարները, որտեղ երեւում են կանանց հագուստով եւ շպարով պատանիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել