Tert.am-ը գրում է.

Բացի չինարենի խորացված ուսուցումից, ըստ էության, այս պահին ոչնչով այս դպրոցը չի տարբերվի մյուս դպրոցներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությանը:

«Ինձ համար մի քիչ տարօրինակ է այդ մեծ աժիոտաժը, որ կա դպրոցի շուրջ, որովհետև մենք ունենք այլ դպրոցներ, որտեղ չինարենի ուսուցում կա, և ծնողներին կոչ եմ անում, որ եթե իրենց երեխաները այստեղ չընդունվեն, քանի որ դիմորդների թիվը շատ մեծ է, բայց հնարավորությունները՝ փոքր, կոչ կանեմ դիմել մյուս դպրոցներ»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ դեռ հունիս ամսին վտանգ կար, որ դպրոցը հնարավոր է չբացվի, բայց դեսպանատան հետ աշխատելով՝ նպատակ էին դրել այն բացել, և բացվելու մասին վերջնական որոշումը եղավ օգոստոսին, ինչի պատճառով ընդունելությունը ձգձգվեց, և այսօր խորհուրդը նիստ կգումարի, որի արդյունքով ծնողները կիմանան ովքեր են անցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել