Wnews.am-ը գրում է.

Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում են:

Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

Նա այլ մանրամասներ չի հայտնել։

Մինչ հայտնի կդառնա արքայական ընտանիքի այցի պատճառը, Wnews.am-ը ներկայացնում է փաստեր Բելգիայի թագավորական ընտանիքի մասին:

Ֆիլիպը Բելգիայի 7-րդ թագավորն է, նա գահ է բարձրացել 2013 թվականի հուլիսի 21-ին։ 1995 թ-ին թենիսի կորտում ծանոթացել է Մաթիլդա Դակոզի հետ, իսկ երեք տարի անց ամուսնացել նրա հետ:  Հարսանիքը վերածվել է ազգային տոնախմբության:

Արքայական զույգն ունի 4 զավակ: Նրանց ավագ դուստրը՝ Էլիանորան , հավակնում է դառնալ առաջին կինը, ով կժառանգի Բելգիայի թագավորությունը:

 

Թեպետ Հայաստանում թագավորական ընտանիքի հանգստի վերաբերյալ որևէ տեղեկություն դեռ չկա, բայց հայտնի է որ նրանք շատ են սիրում ճանապարհորդել և չափազանց ակտիվ կյանք են վարում: Մեկ Շվեյցարիայում դահուկ են քշում , մեկ Բրյուսելում վազքի  մարաթոնի մասնակցում,  մեկ ինքնաթիռ վարում:  Արքայազն Ֆիլիպն ունի օդաչուի վկայական:

2018-ին արքայական զույգը ժամանել էր Սանկտ-Պետերբուրգ ՝ հետևելու  Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին:

Արքայական ընտանիքը սիրում է միևնույն  (couple look )ոճով հագնվել: Նրանք հաճախ են միանման գույներ ու ոճ ընտրում:

Մաթիլդան համարվում է ժամանակակից  ամենաոճային թագուհիներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել