Ռուբլու կուրսը շարունակում է անկում ապրել նավթի գների աճի ֆոնի վրա։ Այսօր դոլարի կուրսը գերազանցել է 68 ռուբլին, եվրոյի կուրսը գերազանցել է 79 ռուբլին:

Ընդ որում՝ Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսն աճել է ավելի քան 2%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 74 դոլարի։

Ռուբլու կուրսի վրա ազել է ԿԲ-ի կողմից արտասահմանյան արժույթի ձեռք բերման վերականգնումը։ Գնի անկման վրա ազդում են նաև արտասահմանյան քաղաքական գործիչների կոչերը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ընդլայնելու վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել