Այս ամառվա ջերմային ալիքը 2018 թվականի չափազանց բարձր ջերմաստիճանների արդյունքն էր։ Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների (Անգլիա) և Արևմտյան Բրետանիի համալսարանի օվկիանոսի ֆիզիկայի և հեռահար զոնդավորման լաբորատորիայի (Ֆրանսիա) գիտնականների իրականացրած հետազոտությունների համաձայն՝ հաջորդ մի քանի տարիները նույնպես չափազանց շոգ են լինելու։

Օօգտագործելով Procast (հավանական կանխատեսում) նոր մեթոդը՝ գիտնականները, որոնք իրենց հետազոտությունը հրապարակել են Nature Communications պարբերականում, ցույց են տալիս, որ գլոբալ մակարդակով 2018-2022 թվականների ժամանակահատվածն ավելի շոգ է լինելու, քան սպասվում էր։

Նոր մեթոդի օգնությամբ գիտնականները կանխատեսում են կազմել, որի համաձայն պարզ է դարձել, որ երկրի մակերևույթի և ամբողջ աշխարհում ծովի միջին ջերմաստիճանը 2018-2022 թվականներին կարող է անոմալ բարձր լինել։ Այս երևույթը էլ ավելի նկատելի է ծովի մակերևույթի ջերմաստիճանի նկատմամբ։ Ծովի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել արևադարձային փոթորիկների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել