Politik.am-ը գրում է․
Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Փաշինյանի հանրահավաքին հաջորդեց համերգ, որին մի քանի հայտնի հայ աստղեր էին եկել մասնակցելու: Հանրահավաքը մաշտաբային էր և ճոխ կազմակերպված:
Politik.am-ը փորձեց հաշվել, թե որքան գումար է ծախսվել հանրահավաքի կազմակերպման և անցկացման վրա:
Փաշինյանի հանրահավաքը ուներ հրաշալի ձայնային և լուսային էֆեկտներ: Հանրահավաքի շքեղ բեմը, լուսային և ձայնային էֆեկտները միասին արժեցել են 13,5 մլն դրամ: Սա մենք կարողացանք ճշտել նմանատիպ բեմերի, լույսային և ձայնային սարքավորումների վարձույթով զբաղվող ընկերություններից:
Կառավարության մեր աղբյուրներից կարողացանք ճշտել, որ հեղափոխության սիմվոլներով պատրաստված գլխարկների, պաստառների և դրոշների վրա ծախսվել է ավելի քան 7 մլն դրամ:
Այսպիսով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի իրականացման համար ծախսվել է 27 մլն 260 հազար դրամ, որը կազմում է ավելի քան 56 հազար դոլար:
Politik.am-ը փորձեց Քաղաքացիական պայամանգիր կուսակցության մամուլի բաժնից ճշտել, թե ով է հոգացել հանրահավաքի ծախսերը: ՔՊ գրասենյակից վստահեցրին, որ մեր գրավոր հարցմանը շատ արագ կպատասխանեն, սակայն այդպես էլ չստացանք պատասխան, թե հանրահավաքի համար անհրաժեշտ ծախսերը ո՞վ կամ ովքեր են հոգացե՞լ:
Հիմա էլ շատերին հետաքրքրում է, թե ո՞վ է հոգացել հանրահավաքի ծախսերը: Եթե ծախսերը հոգացել է ՔՊ-ն, ապա հետաքրքիր է, թե՞ նախկինում փող չունեցող կուսակցությանը որտեղից այս միջոցները: