Շատ հաճախ մարդիկ չեն լսում իրենց մարմնի տված ազդանշաններին, ուշադրություն չեն դարձնում հիվանդությունների ախտանշանների վրա։ Ահա կարևոր ինֆորմացիա՝ այն ախտանշանների մասին, որ ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, այլապես հետևանքները կլինեն լուրջ, իսկ երբեմն՝ նույնիսկ ողբերգական։ Լսեք ձեր օրգանիզմին և անհրաժեշտության դեպքում դիմեք բժշկի։

1. Չոր մաշկ

Էնդոկրին համակարգի ամենակարևոր ախտանշաններից է մաշկի չորությունը։ Հաճախ աղջիկները դա վերագրում են մաշկի սովորական խնդիրներին, անհաջող դիմահարդարմանը կամ այլ մակերեսային պատճառների։ Խորհուրդ ենք տալիս լսել ձեր օրգանիզմին, լինել ավելի ուշադիր և չհետաձգել բժշկին այցը։

2. Կտրուկ նիհարելը

Իհարկե, շատ աղջիկների համար քաշի կտրուկ անկումը կարող է հաճելի բոնուս թվալ, որովհետև այսօր աղջիկները պատրաստ են գնալ ամեն ինչի, որպեսզի հասնեն ցանկալի պարամետրերի, այդ պատճառով չեն էլ մտածում, որ քաշ գցելը կարող է խոսել լուրջ հիվանդության մասին։ Սովորաբար կտրուկ նիհարելը կապված է լինում լուրջ հիվանդությունների հետ։ Այնպես որ, շտապեք դիմել բժշկի, որպեսզի բաց չթողնեք հիվանդության սկզբնական շրջանը։

3. Սպազմներ՝ ոտքերի շրջանում

Եթե ոտքերի շրջանում ցավեր եք ունենում, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել ձեր արյունատար անոթներին։ Հնարավոր է թրոմբների ձևավորում։

4. Այրոց

Եթե տևական ժամանակ ունենում եք այրոցներ (և հղի չեք), ավելի լավ է՝ դիմեք բժշկի։ Կա ռիսկ, որ այդ ժամանակ զարգանում է քաղցկեղ կամ ինֆարկտ (սա տվյալ խնդրի կանացի ախտանշաններից է)։ Կամ հնարավոր է գաստրիտ։

5. Խնդիրներ՝ կուլ տալիս

Եթե սկսել եք նկատել՝ ինչպես է կերակուրը կանգնում կոկորդին, անհապաղ դիմեք բժշկի։

6. Մշտական հոգնածություն և արագ ուժասպառվել

Տվյալ դեպքում առաջին բանը, որ պետք է անել, հանգստի մեկնելն է, իսկ եթե ընդմիջումը դրական ազդեցություն չի ունենում ձեր առողջության և ինքնազգացողության վրա, ուրեմն՝ դիմեք բժշկի։ Մշտական հոգնածությունը խոսում է վահանագեղձի խնդիրների, սկլերոզի կամ քաղցկեղի մասին։

7. Քրտնարտադրության բարձրացում

Եթե շատ եք քրտնում, բավական է վերանայել ձեր կերակրացանկը, հրաժարվել ալկոհոլից, և իրավիճակը կշտկվի, բայց ամեն բան կարող է լինել շատ ավելի լուրջ։ Քրտնարտադրությունը կարող է խոսել էնդոկրին համակարգի, վահանաձև գեղձի և այլ խնդիրների մասին։

8. Գլխապտույտ

Մշտական գլխապտույտը կարող է խոսել սակավարյունության կամ նույնիսկ գլխուղեղի քաղցկեղի մասին։ Նախ՝ ստուգեք օրգանիզմում երկաթի մակարդակը, հետո շտապեք դիմել բժշկի։

9. Փորկապություն

Սովորաբար փորկապությունը սխալ սնվելու և օրգանիզմում հեղուկի պակասի արդյունք է, և դա կարելի է շտկել։ Վատագույն դեպքում փորկապությունը խոսում է նյութափոխանակության խնդիրների և նույնիսկ դիաբետի մասին։

10. Խնդիրներ՝ եղունգների հետ

Իրականում, եղունգները շատ բանի մասին են ազդանշան տալիս, միայն թե պետք է ուշադիր լինել։ Եթե եղունգը փոխել է գույնը, հնարավոր են խնդիրներ երիկամների հետ: Եթե եղունգների մակերեսը դարձել է գոգավոր, հնարավոր է անեմիայի սկիզբ, իսկ հաստացած կուտիկուլան խոսում է սրտի կամ թոքերի խնդիրների մասին։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել