Քաղաքացի Լյուդմիլա Ղազարյանը մեղադրվում է կեղծ աշխատանքային գրքույկ ներկայացնելու և 1 մլն 385 հզր դրամ թոշակ հափշտակելու մեջ:
Լյուդմիլա Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ձեռք է բերել կեղծված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող աշխատանքային գրքույկ՝ համաձայն որի Լ.Ղազարյանը 1974-1993 թվականների ընթացքում աշխատել է Վրաստանի Հանրապետության Ծալկայի շրջանի Չիֆթ Քիլիսայի միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:
Գիտակցելով աշխատանքային գրքույկի կեղծ լինելու հանգամանքը՝ այն 2010թ-ին ներկայացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Աբովյանի տարածքային բաժին, որից հետո մինչև 30.04.2016թ-ը խաբեությամբ ստացել և հափշտակել է 1.385.082 ՀՀ դրամ կենսաթոշակ:
Խափանման միջոց չի ընտրվել:



