Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բաքու նախատեսված այցի ընթացքում խոստացել է հստակ քննադատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գերմանական Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին Ադրբեջան մուտքի արտոնագիր չտրամադրելու որոշման հետ կապված:

Հիշեցնեմ, որ Վայլերը երկու անգամ՝ 2014 և 2016 թվականներին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչպես նաև Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահ է:

Գերմանական կառավարության խոսնակը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի դիրքորոշման հետ կապված և հավելել, որ այն համարժեք չէ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ երկխոսությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել