Հոգեբանները պնդում են, որ տղամարդիկ միս են ուտում, քանի որ այդ հանգամանքը նրանց սեփական տղամարդկությունը զգալու հնարավորություն է տալիս: Ծայրահեղ դեպքում, դա գործում է ԱՄՆ-ում, որտեղ միսը հանդիսանում է հայրիշխանության խորհրդանիշը՝ հայտարարել է Բելարմինի համալսարանի գիտնական Հենք Ռոտգերբերը:

Դա հատկապես արդիական է այն դեպքերում, երբ տղամարդը միս է ուտում հասարակական վայրում: Դրանով նա ապացուցում է իր տղամարդկությունը:

Այսպիսին են կարգերը ամերիկյան սոցիումում, որոնք բացատրում են այն հանգամանքը, որ շատ ամերիկացիներ մինչ օրս չեն կարողանում հրաժարվել մսից՝ նշում է MSNBC-ը:

Դրա հետ մեկտեղ բժիշկները բազմիցս հայտարարել են, որ մսի հաճախակի օգտագործումը քաղցկեղի, սրտի և այլ հիվանդությունների սպառնալիք է ստեղծում:

Հավելենք, որ, ըստ վիճակագրության, ԱՄՆ-ի քաղաքացիների ավելի քան 3%-ն է բուսակերություն փորձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել