Analitik.am-ը գրում է․

Կարող է՞ արդյոք ավելի լավ բան լինել, քան խաղաղությունը՝ իհարկե ոչ։

Սակայն, լինում են դեպքեր, երբ խաղաղության ձգտելը կարող է ավելի վնասակար լինել պետության համար։ Արցախի դժվարին ազատագրումից և բնաջնջման վտանգից խուսափելուց հետո մենք պետք է էլ ավելի ձգտեինք անվտանգության համակարգն ուժեղացնել և զինվել ոչ միայն համբերությամբ, այլ նաև զինամթերքով, քանի որ մեր վտանգավոր շրջապատը ոչ միայն չի փոխվում, այլ ավելի է ռադիկալացվում իր հայատյացության և վրեժխնդիր լինելու մեջ։ Թե Ադրբեջանից և թե Թուրքիայից պարբերաբար հնչող սպառնալիքները պետք է  անհանգստացնեն հայ հասարակությանը՝ մոբիլիզացնելով  բանակի և պետական անվտանգության ինստիտուտների շուրջ։ Սակայն, Հայաստանում և Արցախում որոշ մարդիկ իրենց վրա վերցնում են խաղաղության աղավնու դերը և ֆինանսավորվելով տարբեր հիմնադրամներից փորձում են զարգացնել  «խաղաղություն ամեն գնով» գիծը։

Նրանք ցույց են տալիս տնտեսական ապագա հնարավոր շահեր՝ համարելով Սումգայիթյան և Բաքվի ջարդերը տեսած և Ցեղասպանության միջով անցած հայ հասարակության կարծիքը հարևանների մասին կարծրատիպային:

Գաղտնիք չէ, որ հայկական պետությունների անվտանգության միակ երաշխավորը մեր զինված ուժերն են, սակայն այդ մարդիկ բանակի հզորացումը համարում են խաղաղության հաստատման «տապալում», մոռանալով հիշատակել ներկա Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների ռազմատենչությունը և հայատյաց հայտարարությունները։ Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչու են հենց Հայաստանում և Արցախում ֆինանսավորում խաղաղության քարոզն այն դեպքում, երբ մենք չենք ատելություն սերմանում:

Մի հետաքրքիր փաստ էլ՝ խաղաղաշինությամբ զբաղվող համարյա բոլոր կազմակերպությունները ներգրավված են հակաբանակային քարոզչության մեջ, ակտիվ դեմ էին ազգ-բանակ կոնցեպտին և ռազմահայրենասիրական դաստիարակությունը  համարում էին  միլիտարիզացիայի և ռադիկալիզացման նշան։

Այդ հիմնադրամները գործունեություն են ծավալում նաև Արցախում՝ ֆինանսավորելով  The European Partnership for the Peaceful Settlement of the Conflict over Nagorno-Karabakh-ին (EPNK), «Արցախի եվրոպական շարժում»-ին, որը 2014 թ-ին  Արցախի որոշ շրջաններում Դիանա Մովսիսյանի գլխավորությամբ իրականացրեց  «Խաղաղության հեքիաթներ» ծրագիրը։

Նույն այդ շարժումը տեղական մակարդակում համագործակցում է «Ստեփանակերտի մամուլի ակումբի հետ», որը ներգրավված է եղել եվրոպական կազմակերպությունների կողմից նախաձեռնած արցախա-ադրբեջանական ՀԿ-ների և լրատվամիջոցների միջև հարաբերությունների և կապերի ամրապնդման գործընթացում:

Նա նաև մասնակցել է տարբեր կոնֆերանսներին և քննարկումներին, Արցախի կողմից ադրբեջանցիների հետ համատեղ ակտիվ մասնակցություն է ունեցել տարբեր զեկույցներ և հետազոտություններ կազմելու և ներկայացնելու  գործընթացում։

«Ստեփանակերտի մամուլի ակումբի» ղեկավար  Գեղամ Բաղդասարյանն էլ ֆինանսավորվել է Բաց Հասարակությունների հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) կողմից և որպես «Հանրային օրակարգ» ՀԿ-ի ղեկավար ստացել է 20000 ԱՄՆ դոլար՝  հանրության մեջ ազգ-բանակ կոնցեպտի վերաբերյալ այլընտրանքային վերաբերմունք գեներացնելու համար։

Փաստենք, որ ինքնին խաղաղության ձգտումը ողջունելի է, սակայն մտահոգիչն այն է, որ խաղաղության քարոզով զբաղված կազմակերպություններն ակտիվ քննադատում և քարկոծում են բանակի ղեկավարությանը, գեներալներին,  ազգային, ռազմահայրենասիրական ցանկացած ծրագիր փորձում են վարկաբեկել և չեզոքացնել: Եվ դա այն պարագայում, երբ մեր թշնամի երկրների բանակները շարունակում են զինվել, հայատյացության մակարդակն էլ մնում է նույն աստիճանին: Դա մենք տեսանք նաև 2016 թվականի ապրիլին, երբ ամենադաժան կերպով սպանվեցին անմեղ քաղաքացիներ։ Այս պայմաններում շատ կարևոր է հասկանալ, թե ինչու են տարբեր հիմնադրամներ ֆինանսավորում նախագծեր, որոնց նպատակը  ՀՀ բանակի թուլացումն ու հասարակության շրջանում մարտունակության անկումն է: Այս մասին ավելի մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ:

Կարող է՞ արդյոք ավելի լավ բան լինել, քան խաղաղությունը՝ իհարկե ոչ։

Սակայն, լինում են դեպքեր, երբ խաղաղության ձգտելը կարող է ավելի վնասակար լինել պետության համար։ Արցախի դժվարին ազատագրումից և բնաջնջման վտանգից խուսափելուց հետո մենք պետք է էլ ավելի ձգտեինք անվտանգության համակարգն ուժեղացնել և զինվել ոչ միայն համբերությամբ, այլ նաև զինամթերքով, քանի որ մեր վտանգավոր շրջապատը ոչ միայն չի փոխվում, այլ ավելի է ռադիկալացվում իր հայատյացության և վրեժխնդիր լինելու մեջ։ Թե Ադրբեջանից և թե Թուրքիայից պարբերաբար հնչող սպառնալիքները պետք է  անհանգստացնեն հայ հասարակությանը՝ մոբիլիզացնելով  բանակի և պետական անվտանգության ինստիտուտների շուրջ։ Սակայն, Հայաստանում և Արցախում որոշ մարդիկ իրենց վրա վերցնում են խաղաղության աղավնու դերը և ֆինանսավորվելով տարբեր հիմնադրամներից փորձում են զարգացնել  «խաղաղություն ամեն գնով» գիծը։

Նրանք ցույց են տալիս տնտեսական ապագա հնարավոր շահեր՝ համարելով Սումգայիթյան և Բաքվի ջարդերը տեսած և Ցեղասպանության միջով անցած հայ հասարակության կարծիքը հարևանների մասին կարծրատիպային:

Գաղտնիք չէ, որ հայկական պետությունների անվտանգության միակ երաշխավորը մեր զինված ուժերն են, սակայն այդ մարդիկ բանակի հզորացումը համարում են խաղաղության հաստատման «տապալում», մոռանալով հիշատակել ներկա Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների ռազմատենչությունը և հայատյաց հայտարարությունները։ Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչու են հենց Հայաստանում և Արցախում ֆինանսավորում խաղաղության քարոզն այն դեպքում, երբ մենք չենք ատելություն սերմանում:

Մի հետաքրքիր փաստ էլ՝ խաղաղաշինությամբ զբաղվող համարյա բոլոր կազմակերպությունները ներգրավված են հակաբանակային քարոզչության մեջ, ակտիվ դեմ էին ազգ-բանակ կոնցեպտին և ռազմահայրենասիրական դաստիարակությունը  համարում էին  միլիտարիզացիայի և ռադիկալիզացման նշան։

Այդ հիմնադրամները գործունեություն են ծավալում նաև Արցախում՝ ֆինանսավորելով  The European Partnership for the Peaceful Settlement of the Conflict over Nagorno-Karabakh-ին (EPNK), «Արցախի եվրոպական շարժում»-ին, որը 2014 թ-ին  Արցախի որոշ շրջաններում Դիանա Մովսիսյանի գլխավորությամբ իրականացրեց  «Խաղաղության հեքիաթներ» ծրագիրը ։

Նույն այդ շարժումը տեղական մակարդակում համագործակցում է «Ստեփանակերտի մամուլի ակումբի հետ», որը ներգրավված է եղել եվրոպական կազմակերպությունների կողմից նախաձեռնած արցախա-ադրբեջանական ՀԿ-ների և լրատվամիջոցների միջև հարաբերությունների և կապերի ամրապնդման գործընթացում:

Նա նաև մասնակցել է տարբեր կոնֆերանսներին և քննարկումներին, Արցախի կողմից ադրբեջանցիների հետ համատեղ ակտիվ մասնակցություն է ունեցել տարբեր զեկույցներ և հետազոտություններ կազմելու և ներկայացնելու  գործընթացում։

«Ստեփանակերտի մամուլի ակումբի» ղեկավար  Գեղամ Բաղդասարյանն էլ ֆինանսավորվել է Բաց Հասարակությունների հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) կողմից և որպես «Հանրային օրակարգ» ՀԿ-ի ղեկավար ստացել է 20000 ԱՄՆ դոլար՝  հանրության մեջ ազգ-բանակ կոնցեպտի վերաբերյալ այլընտրանքային վերաբերմունք գեներացնելու համար։

Փաստենք, որ ինքնին խաղաղության ձգտումը ողջունելի է, սակայն մտահոգիչն այն է, որ խաղաղության քարոզով զբաղված կազմակերպությունները փորձում են վարկաբեկել  բոլոր այն մարդկանց, ովքեր սերտորեն կապված են բանակի հետ և իրենց ողջ գործունեությունը նվիրել են բանակաշինությանը:  Տարբեր ձևերով քննադատում և փորձում են չեզոքացնել ազգային, ռազմահայրենասիրական ցանկացած ծրագիր: Եվ դա այն պարագայում, երբ մեր թշնամի երկրների բանակները շարունակում են զինվել, հայատյացության մակարդակն էլ մնում է նույն աստիճանին: Դա մենք տեսանք նաև 2016 թվականի ապրիլին, երբ ամենադաժան կերպով սպանվեցին անմեղ քաղաքացիներ։ Այս պայմաններում շատ կարևոր է հասկանալ, թե ինչու են տարբեր հիմնադրամներ ֆինանսավորում նախագծեր, որոնց նպատակը  ՀՀ բանակի թուլացումն ու հասարակության շրջանում մարտունակության անկումն է: Այս մասին ավելի մանրամասն և փաստերով կանդրադառնանք հաջորդիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել