Armenpress.am-ը գրում է.

Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) նկատմամբ բրիտանիների վերաբերմունքը քիչ Է փոխվել հանրաքվեի անցկացման ժամանակվանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Deltapoll-ի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Ինչպես գրում Է The Daily Mail-ը, հարցվածները հայտարարել են, որ կքվեարկեին նույն կերպ, ինչպես 2016 թվականի հունիսին: Brexit-ի նկատմամբ վերաբերմունքը փոխել Է 13 տոկոսը: Ընդ որում զգալի մասն այժմ կպաշտպաներ ԵՄ-ից երկրի դուրս գալն այն դեպքում, երբ նրանք ավելի վաղ դեմ Էին քվեարկել: Ընդամենը բրիտանացիների 15 տոկոսն Է ցանկանում, որ երկրում վերջնական քվեարկություն անցկացվի Brexit-ի շուրջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել