Կաթի օգտակարության մասին այնքան շատ են խոսել, որ այն համարում են անփոխարինելի: Հին ժամանակներից այն համարում են առողջության աղբյուր: Վերջերս գիտնականները ևս մեկ անգամ հաստատել են այդ հանգամանքը:

Բրիտանացի մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ մանուկ հասակում ամեն օր մեկ բաժակ կաթ խմելու դեպքում ծերության շրջանում շարժահենական համակարգում խնդիրներ առաջանում են 25%-ով ավելի քիչ, իսկ մարդու քայլվածքի արագությունը 5%-ով ավելի բարձր է դառնում: Ընդ որում՝ այս ամենը՝ անկախ սեռից, քաշից, սոցիալական դիրքից և այլն:

Ինչպես նշում է NovostiUA.net կայքը, Բրիսթոլի համալսարանին կից բժշկության և հասարակական առողջության դպրոցի կատարած հետազոտությունների տվյալներով հաստատվում են այն եզրակացությունները, որոնք ստացվել էին նախորդ հետազոտություններում: Դրանք ապացուցում են, որ կովի կաթի ամենօրյա օգտագործումը դրական է անդրադառնում տարեց մարդկանց վրա և կանխում է հոդերի ու սրտի հիվանդությունների առաջացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել