Yerkir.am-ը գրում է.

Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը՝ Ամբիկ Գևորգյանին: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը) նախատեսված արաքի համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործի շրջանակներում խուզարկություն էր կատարվել փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում, որտեղ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք- զինամթերք: Խուզարկությունից հետո ձերբակալվել էր Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել