Դագաղը Հրապարակ բերելը ընդամենը նշանակում է երևույթը հանրային դարձնել: Մեր մշակույթում վիշտը ներքին է, նույնիսկ 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակը լուռ ենք սգում: Մշակույթը մի կողմ եմ դնում: Այն խորն է:
Սուգը հանրային դարձնելու երկու ձև առանձնացնեմ: Մեկը արաբականն է, տեղյակ ենք, չասեմ:
Մյուսը առավել զարգացած ու քաղաքակիրթն է: Մամուլի միջոցով երևույթը հանրային դարձնելն է: Կարևոր հուղարկավորությունները հանրային արժեք են ձեռք բերում հեռուստատեսությամբ լուսաբանվելու միջոցով: Հոկտեմբերի 27-ի զոհերի հուղարկավորությունը հենց այդպիսին էր:
Աշխարհի ամենալայնամասշտաբ հուղարկավորությունը եղել է արքայադուստր Դիանայի թաղումը: Հուղարկավորություն, որին հեռակա՝ մամուլի միջոցով, մասնակցել է շատ-շատ մարդ: Դիանայի հուղարկավորությունը նույնիսկ մտել է դասագրքեր՝ որպես պոստմոդեռն ուժի երևույթ: Երևույթ, որն ինքին իշխանություն ձեռք բերեց և ազդեց քաղաքականության վրա: Դրա հանրային կարիքը կար:
Ֆեյսբուքում երկար գրել չի կարելի: Կարճ կապեմ՝ հարցադրումով: Արդյո՞ք կա հանրային կարիք ոչ մարտական վիճակում զոհված զինվորի հուղարկավորությունը լուսաբանելու: Եթե այո, ապա խնդիրը փնտրեք մամուլում: Եթե ոչ, ապա արաբական մշակույթում ընդունված, սգից աղմուկ ու իրադարձություն ստեղծելով հանրային ուշադրություն գրավելու մշակույթը համարում եմ հետադիմական ու մեր մշակույթին ոչ հարիր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել