Իսկ դուք շաբաթ օրը  եղե՞լ եք Երևանի կենտրոնում: Այո՞: Ասեք, որ խելահեղ ու հիշվող փառատոն էր: Ո՞չ: Այդ դեպքում էներգետիկ տոնի մասին ձեզ կպատմի BlogNews.am-ը:

Կարապի լճի շուրջբոլորն առանձին տաղավարներում հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները, քաղաքի գարեջրատներն ու փաբերը Երևանի գարեջրի փառատոնի այցելուներին էին ներկայացրել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները և առաջարկում էին թարմ ու տարատեսակ գարեջուր, գարեջրի խարտիկներ։

Արդեն 5-րդ տարին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող գարեջրի փառատոնը «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի այն հիմնական փառատոներից մեկն է, որի նպատակն է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը մայրաքաղաքում, ինչպես նաև հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, գարեջրի արտադրման շուկայում եղած նորամուծություններն ու նոր ապրանքատեսակները: 

_H2A1629_H2A1608_H2A1630_H2A1620Փառատոնի ընթացքն ուղեկցվել է երաժշտական հետաքրքիր ծրագրով՝ մասնակցությամբ «Միլեն շոու-բալետ» պարային համույթի, «Ալեքսանդրապոլ» բենդի, ինչպես նաև էստրադային սիրված այլ երգիչների: Փառատոնի հատուկ հյուրն Արամ mp3-ն էր:

Այս տարվա փառատոնին եղել է ավելի քան 10.000 այցելու: Գարեջրով արբելու անհագ ցանկությամբ աշխատանքային շաբաթվա ավարտին Կարապի լճում իրենց երեկոն են վայելել ոչ միայն երևանցիները, այլև զբոսաշրջիկները:

Ի դեպ, փառատոնի ընթացքում այցելուները բացառիկ հնարավորություն ունեին Մարշալյան ֆոտոատելյեի կոմից ձևավորված առանձին տաղավարում անվճար լուսանկարվելու ուրարտական ժամանակաշրջանի կենցաղին բնորոշ կերպարներով:

_H2A1600_H2A1660_H2A1623_H2A1633_H2A1624_H2A1625_H2A1648_H2A1663_H2A1627_H2A1669_H2A1635_H2A1646_H2A1670_H2A1654_H2A1656_H2A1672_H2A1690_H2A1719_H2A1697_H2A1704_H2A1716_H2A1709

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել