Եղունգները կրծելու սովորությունը կարելի է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում համարել: Կան մի շարք այլ ախտաբանական (պաթոլոգիական) սովորություններ` շորը մատին փաթաթելը, տրիխոտիլոմանիան (մարմնի տարբեր մասերից մազեր պոկելը) և այլն:
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը կպչուն վիճակ է: Այն լինում է քրոնիկական, առաջադիմական կամ էպիզոդիկ: Մարդն ունենում է կպչուն, խանգարող կամ վախեցնող մտքեր:
Հոգեբույժ Ռոբերտ Կապլանի կարծիքով` թվացյալ անմեղ սովորությունները, ինչպիսին է եղունգները կրծելը, կարող են իրական հոգեբանական խանգարման նախանշան լինել:
Իսկ Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբույժ Քերոլ Մեթյուզի կարծիքով` միշտ չէ, որ եղունգները կրծող մարդիկ տառապում են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



