Բրազիլացի 22-ամյա ուսանողուհի Դանիել Բրինն ընտանիքի պարտքերը մարելու համար որոշել է 1 մլն դոլարով վաճառել կուսությունը։

«Հույս ունեմ, որ գնորդը ջենթլմեն կլինի։ Ես վախենում եմ, բայց այլընտրանք չունեմ։ Ես շատ եմ ցանկանում մարել պարտքերը և ընտանիքիս համար տուն գնել»,- ասել է աղջիկը։

22-ամյա ուսանողուհին նախատեսում է ապահովել մորն ու կրտսեր քրոջը, իսկ գումարի մեծ մասը եկամտաբեր բիզնեսում ներդնել։

Աղջկա խոսքով՝ իր կուսության համար դեռևս 220 հազար եվրո են առաջարկել, բայց նա ավելի բարձր գնի հույս ունի։

Առաջին ժամադրությանն աղջիկը թիկնապահի հետ կգնա, որպեսզի ոչինչ տեղի չունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել