Սոցիալական ցանցեր՝ հիմնականում կյանք չտեսած մարդկանց արտահայտվելու վայր: Արտահայտման ամրությունն էլ՝ պայմանավորված բարձր ինքնավստահությամբ: Սա ես չեմ ասում, վիճակագրությունն է ասում, սոց. ցանցերի տարիքային կառուցվածքը նայեք:
Հույզեր, արժեքներ և տեսություն:
Հույզերն՝ առարկայական, սակայն զգայական,
Արժեքներն ու տեսությունն էլ՝ խիստ վերացական:
Չեմ սիրում սոց. ցանցերի «մեծերին», ովքեր սրանց վրա խաղում են:
Հա, մեկ էլ կանանց, որ նմանապես, անփորձառու, վերաբերվում են տղամարդկանց խնդիրներին:
Դե, իհարկե, նաև տղամարդկանց, եթե նմանապես, անփորձառու, վերաբերվում են կանանց խնդիրներին:
Իսկ ով որ կասի, որ մեզ մոտ տղամարդկանց ու կանանց անջրպետը մեծ չի, որ մեկը մյուսի կյանքից քիչ բան գիտի, թող առաջինը սոցիալական քարը վրես գցի :Ճ
Բարեխառը՝ բարլուս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել