34- ամյս Ռոդրիգո Ալվեսը հայտնի է իր՝ պլաստկ վիրահատությունների մեծ երկրպագու լինելով: Այս տղան 2004թ-ից արդեն 60-ից ավել պլաստիկ վիրահատություն է կատարել, որպեսզի հասնի իր ցանկալի արդյունքին և հիմա շատ գոհ է դրանից: Նա գումարի կարիք չունի, քանի որ մեծ ժառանգություն է ստացել, որը նրան կապահովի մինչև կյանքի վերջ: 

Ալվեսը ամբողջովին փոխել է իր դդեմքը և մարմինը: Փոխել է ականջները, աչքերի գույնը, մեծացրել է բերանը ավելի լայն ժպիտ ունենալու համար, իսկ մարմնի մազերը հեռացրել է: 

Տղամարդը ոչ մեկի չի հորդորում դիմել պլաստիկ վիաբույժի: Նա կարծումի է, որ դա շատ ցավոտ ու վտանգավոր է: Ռոդրիգոն խոստովանում է, որ մինչ այս արդյունքին հասնելը շատ էր կոմպլեքսավորվում և չէր ցանկանում մնալ այդպիսին: Սակայն հին նկարներում Ալվեսը սովորական երիտասարդի տեսք ունի: 

Մարզասրահը և առողջ ապրելակերպը էլ ավելի օգուտ բերեցին նրան: Նա հազիվ է պրծել մահից, քանի որ աննկարագրելի ցավեր ունի վիրահատությունից հետո: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել