«Հեղափոխական» և «հակահեղափոխական», մենք և նրանք... Այս գաղափարները ազգին միայն ու միայն տանելու են կործանման։

Եթե նախկինում ընդդիմադիրների կողմից ներկայացվում էր, թե կառավարությունն իր իշխանությունը պահելու նպատակով օգտագործում էր արտաքին թշնամու վտանգի գաղափարը, ապա հիմա ի՞նչ է անում նոր կառավարությունը:

Ստեղծելով ներքին թշնամու կերպար՝ հանձին «հակահեղափոխության», փորձում է պահել հեղափոխության հուզականությունը, բայց դա, միանշանակ, լավ բանի բերել չի կարող, եթե գողացել են բռնի, եթե խաբում են պատժի (համ մուրճն է ձեռքդ, համ մեխը), բայց ազգը մի բաժանիր «հեղափոխականների» և «հակահեղափոխականների»։ 

Ներքին թշնամու գաղափարով կառավարելը, այլակարծության լռեցումը և զանգվածային ճնշումներով հարցեր լուծելը բերելու է ազգի ծայրահեղականությանը և անհանդուրժողականությանը, որը վաղը հենց քո կառավարմանն է խանգարելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել