Tert.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը,նրանք ազատ արձակվեցին կալանքից։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։
«Միջնորդում եմ փոխել իմ պաշտպանյալի խափանման միջոցը և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի և Հակոբ Նազարյանի անձնական երաշխավորությունը»։

Վարուժան Ավետիսյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել