Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները որոշել են արձակուրդի ամենաօպտիմալ տևողությունը: Բժիշկների կարծիքով՝ ուժերը լիարժեք վերականգնելու համար օրգանիզմին առնվազն երեք շաբաթվա հանգիստ է պետք:

Ավելի կարճ արձակուրդի դեպքում հնարավոր չէ թուլանալ և հետագայում ավելի լավ աշխատել: Սակայն վերջերս Նիդերլանդների Նեյմեհանի համալսարանի գիտնականները գիտափորձ են անցկացրել, որին 54 մարդ է մասնակցել։ Փորձի մասնակիցները տարբեր ժամկետներով արձակուրդի են մեկնել՝ 15-ից մինչև 34 օր։

Նրանց հարցեր են տվել ինքնազգացողության և տրամադրության մասին նախքան մեկնելը և մեկնելուց հետո։ Համադրելով արդյունքները, գիտնականները եկել են այն եզրակացության, որ արձակուրդը պետք է բաժանել մի քանի մասի, քանի որ կարճ արձակուրդներն ավելի լավ են հիշվում և ավելի դրական զգացողություններ առաջացնում: Այդ պատճառով, առավելագույն տպավորություններ ստանալու համար պետք է հանգստանալ տարեկան առնվազն երեք անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել