Armenpress.am-ը գրում է.

Ուզբեկստանի եւ Տաջիկստանի նախագահներ Շավկաթ Միրզիյոեւը եւ Էմոմալի Ռահմոնը օգոստոսի 17-ին Տաշքենդում պայմանագիր են ստորագրել երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հաստատման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Նախագահները համապատասխան պայմանագիրն ստորագրել են Կուկսարոյ նստավայրում բարձր մակարդակով անցկացված բանակցությունների արդյունքում: Ուզբեկստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության միջեւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանագրում սահմանվել են երկարաժամկետ հարաբերությունների եւ կայուն գործընկերության հաստատման նպատակները, երկկողմ համագործակցության ռազմավարական ուղղությունները»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Անցկացված բանակցությունների արդյունքներով՝ կողմերը նաեւ ստորագրել են 27 փաստաթուղթ: Տաջիկստանի նախագահն այցով Տաշքենդ Է ժամանել օգոստոսի 17-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել