168.am-ը գրում է.

Իսրայելի ոստիկանության հատուկ բաժնի քննիչները օգոստոսի 17-ին ժամանել են Երուսաղեմում հրեական պետության վարչապետի նստավայր եւ այնտեղ անցկացնում են Բենիամին Նաթանյահուի հերթական հարցաքննությունը: Այդ մասին հայտնել է Kan իսրայելական պետական ռադիոն, որի տեղեկությունների համաձայն, հարցաքննությունն անցկացվում է այսպես կոչված 4000-ի գործով:

Այդ գործի շրջանակներում քննիչներն ստուգում են այն կասկածները, որ վարչապետը բարեհաճություն է հանդես բերել Bezeq հեռահաղորդակցական ընկերության նկատմամբ իր կառավարության գործունեությունը Walla լրատվական պորտալի կողմից դրականորեն լուսաբանելու փոխարեն, որը պատկանում է կոմունիկացիոն հսկային:

2018 թվականի սկզբին ոստիկանությունը ձերբակալել էր Նաթանյահուի նախկին մամուլի քարտուղար Նիր Հեֆեցին, ով կասկածվում է այն բանում, որ կոռուպցիոն հարաբերությունների մեջ է գտնվել Շաուլեմ Էլովիչի հետ, որին պատկանում է Bezeq-ը:
Սա այս տարում Նաթանյահուի արդեն չորրորդ հարցաքննությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել