Բաղադրիչներ

  • ալյուր - 250 գ
  • կարագ - 150 գ
  • շաքարավազ - 100 գ
  • ձվի դեղնուց - 4 հատ
  • կակաոյի փոշի - 2 ճ/գ
  • շաքարի փոշի - 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1․ Ձուն նախօրոք եփում ու թողնում ենք, որ սառչի։

2․ Դեղնուցները լավ մանրացնում ու վերածում ենք փշուրանման զանգվածի։

3․ Կարագը թողնում ենք, որ փափկի, բայց չենք հալեցնում։

4․ Կարագին ավելացնում ենք շաքարավազը, ձվային զանգվածն ու լավ խառնում ենք։

5․ Ավելացնում ենք ալյուրն ու զգուշորեն խառնում ենք։ Խմորից ձեռքերով հունցում ու ստանում ենք խմորագունդ։

6․ Խմորից պատրաստում ենք 2 սմ տրամագծով փոքրիկ գնդիկներ։

7․ Այնուհետև կոնի տեսք ենք տալիս։

8․ Թխվածքաբլիթները 10 րոպե պահում ենք սառցախցիկում, որպեսզի իրենց ձևը չկորցնեն։

9․ Այնուհետև հանում ու դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ։ Թխում ենք 25-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

10․ Թխվածքաբլիթները թողնում ենք, որ սառչեն։ Այնուհետև թաթախում ենք կակաոյի ու շաքարի փոշու խառնուրդի մեջ և թողնում ենք, որ սառչի։

11․ Թխվածքաբլիթները պատրաստ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել