Armenpress.am-ը գրում է.

Աուդիո- եւ վիդեոտեխնիկայի հանդեսների եվրոպական ասոցիացիան (EISA) Huawei P20 Pro-ն ճանաչել Է 2018 թվականի լավագույն սմարթֆոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փորձագետներն այդ սմարթֆոնը «ամենաառաջավորը, ինովացիոնը եւ տեխնիկապես կատարյալն» են համարել շուկայում ներկայացված բոլոր մոդելներից: Հատուկ հիշատակման Է արժանացել Leica-ի արտադրության եռակի խցիկը՝ կարգաբերման եւ օգտատիրոջն օգնելու ինտելեկտուալ համակարգով:
Կազմակերպության ներկայացուցիչները նաեւ հայտարարել են լավագույն բյուջետային հեռախոսը. այն դարձել Է NOA Element N10 մոդելը: 
EISA ասոցիացիան միավորում Է եվրոպական 19 երկրների՝ աուդիո- եւ վիդեոտեխնիկայի բնագավառում մասնագիտացած 50 հրատարակություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել