Այժմ կանանց բավարար է միայն 3 վայրկյան նայել լուսանկարին, և նրանք կհասկանան՝ արդյո՞ք տղամարդը կարող է դավաճանել իրենց, թե ոչ, նշում է Raut-ը:

Այսպես՝ ցածրահասակ տղամարդիկ ունեն տեստոստերոնի ցածր մակարդակ, հետևաբար հավանական է, որ անձնական հարցերով նրանք «չեն առանձնանա»:

Լայն բացված աչքերը խոսում են հնարավոր դավաճանությունների մասին: Եվ որքան տղամարդու աչքերն իրարից հեռու են, այնքան ավելի շուտ է նա հոգնում խարխլված հարաբերություններից:

Խիտ հոնքերը վկայում են սեռական հակվածության մասին: Արծվային քիթը կապում են ոչ ավանդական սեքսին հակում ունենալու հետ:

Տղամարդիկ, ովքեր մկանները վարժեցնում են «ոչ առողջական» նպատակներով, փառասեր են և պատրաստ դավաճանության:

Ալկոհոլի սիրահարները հասկանալի պատճառներով 2 անգամ ավելի են դավաճանում:

Դեմքի քառակուսի ձև ունենալը վկայում է այն մասին, որ տվյալ տղամարդու համար ընտանիքն առաջնային չէ, իսկ կլոր դեմք ունեցող տղամարդկանց համար կարևորն ընտանեկան օջախն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել