Երկու տարի առաջ Թայլա Քելին բոլորին հայտնել է իր՝ տրանսգենդեր լինելու մասին լուրը, և փոխել է անունը՝ Քայրա Քելիի: Նա սկսեց հետևել Քիմ Քարդաշյանին:

«Ձգտում եմ նմանվել Քիմ Քարդաշյանին: Օգտագործում եմ նրա կոսմետիկայից, և սա թույլ է տալիս ինձ ավելի գեղեցիկ զգալ»: 

Այս երկու տարվա ընթացքում աղջիկ տրանսգենդերը բավականին փոխվել է: Քայրան ավելի քան 15 հազար ֆունտ ստերլինգ է ծախսել. մեծացրել է շրթունքները, արհեստական մազեր է ավելացրել և գնել է 7 զույգ Christian Louboutin-ի կոշիկներ: Վիրահատության գումարը նա աշխատել է Instagram-ով: Նա խոստովանել է, որ նկարները ֆոտոշոփ է անում: 

Քայրան վստահեցնում է, որ կրծքերի վիրահատություն չի արել, սակայն օրը մի քանի ժամ կորսետ է հագնում, որպեսզի իրանն ավելի բարակ երևա: 

«Կարծում եմ, որ բոլորին զարմացրել է գումարի չափը, որն օգտագործել եմ վիրահատություններիս համար: Սակայն, իմ կարծիքով, սա դրան արժանի էր»:

Քայրան երկար ժամանակ է, որ չէր համարձակվում խոստովանել իր տրանսգենդեր լինելու մասին, սակայն բարեկամները, դասարանցիները նրան աջակցել են: Երկու տարի հետո Քայրան սեռափոխություն կանի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել