Ի"նչ միջոցների չեն դիմում աղջիկները, իրենց արտաքինը ավելի գեղեցկացնելու համար: 

Այս 35-ամյա Բենյապա Սուպապը Քրաբի նահանգից է: Աղջիկը դիմել էր կոսմետոլոգի օգնությանը, որպեսզի վերջինս արհեստական թարթիչներ դնի: Պրոցեդուրայից մի քանի րոպե անց աղջկա աչքերը ուռել են, իսկ կոսմետոլոգը դա տեսնելուն պես, արագ չորացնող նոյւթ է քսում աչքերին, ինչը էլ ավելի է բարդեցնում իրավիճակը: 

Չնայած աղջկան վնաս պատճառելուն, կոսմետոլոգը 1000 բաթ է վերցրել աշխատանքի համար: Իսկ Բենյապան վճարելով գումարը, դուրս է եկել և դիմել մոկ ուրիշի օգնությանը: Վերջինս հանել է արհեստական թարթիչները: Հիմա աղջիկը առանց թարթիչ է և բուժման կուրսեր է ստանում:
Այս դեպքից հետո նա դիմել է ոստիկանություն, որպեսզի հետ ստանա գումարը, սակայն ոստիկանությունը հրաժարվել է նրան օգնել:

-Քիչ էր մնում կուրանայի: Երանի վերդառնայի անցյալ և այս ամենը չպատահեր: Ոչ ոք չի ցանկանում օգնել, առավել ևս գումարը վերադարձնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել