Դաշնակցություն, բյուրո, հայ դատ… բառերը երբ լսում եմ, ծիծաղս գալիս է, մի քիչ: Ինչո՞ւ մի քիչ, որովհետև Դաշնակցությունն այսօր և գրեթե միշտ զբաղվել է միայն արտաքին կապերով: Այս կուսակցությունը արտգործ նախարարության մի մասնիկն է: Հայաստանին ձեռնտու է նրա համար, որ սփյուռքի մեծ մասը դաշնակցության գաղափարակիցներ են և թելեթոնների ժամանակ լավ փող են ուղարկում հանուն այդ գաղափարների:
Մյուս կողմից ամենավնասակար մտքերն են արտահայտում Հայաստանի համար՝ Թուրքիային ստորացնելու ահռելի ցանկություն ունեն: Նրանց կարգախոսն է «Մահ կամ ազատություն», «Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու հողերը», և այլն:
ՀՅԴ-ի կոչերը Թուրքիային գրեթե ոչնչով չեն տարբերվում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Իսրայելին ուղղված թուք ու մուրից:
Ես ուզում եմ անդրադառնալ ՀՅԴ-ի ֆինանսավորման աղբյուրներին: Ամբողջ արտասահմանը, աշխարհի ո՛ր ծայրից ուզես, փոխանցումներ են կատարում Հայաստանի ՀՅԴ-ին, և դա բացարձակապես ապացուցելու կարիք չկա, քանի որ հենց իրենք են դա ասում և հենց իրենց բյուրոյի անդամներն են, որ մինչև այսօր օտարերկրյա քաղաքացիներ են և զբաղվում են ՀՀ ներքին քաղաքական հարցերով: Նման երևույթներ, ինչպիսիք են օտարերկրա քաղաքացու քաղաքական ժուրնալիզմով զբաղվելը, ՀՀ իշխանությունների կողմից ճանաչվում է քրեական հանցանք և պիտակվում «շպիոն» անունով:
Ի դեպ, մի ժամանակ հենց ա՛յս պատճառով էր փակվել ՀՅԴ կուսակցությունը, որովհետև ՀՀ օրենսդրությամբ քաղաքական կուսակցության անդամ կարող են լինել միայն ՀՀ քաղաքացիները: Եվ այս օրենքը գործում է մինչ օրս:
Որպես իմ երկրի քաղաքացի՝ պահանջում եմ, որ ՀՅԴ օտարերկրյա քաղաքացիները պատժվեն օրենքի առաջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/411708858937317
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել