Իսրայելի հնությունների վարչության տվյալների համաձայն՝ Երուսաղեմի հյուսիսում պեղումների ժամանակ բրոնզ-քարեդարյան բնակատեղիի մնացորդներ են հայտնաբերվել, այսինքն՝ կառուցված մինչև մ.թ.ա 5-րդ հազարամյակը: Այդ մասին գրում է vokrugsveta.ua-ը:

«Բրոնզ-քարեդարյան գտածոները հայտնի են Գալիլեայի Նեգև անապատում, բայց գրեթե ամբողջությամբ բացակայում են Հրեաստանի բլուրներում և Երուսաղեմում: Այժմ մենք առաջին անգամ հայտնաբերել ենք 7 հազար տարվա հնություն ունեցող նշանակալի արտեֆակտներ»,- ասել է Վարչության ներկայացուցիչ Օմրի Բարզիլայը:

Խոսքը կերամիկական սպասքի, բազալտե գավաթի, սիլիկոնե աշխատանքային գործիքների մասին է, որոնք բնորոշ են բրոնզ-քարեդարյան շրջանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել