Tert.am-ը գրում է.

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին այսօր պետք է հարցաքննվեին տուժող ոստիկանները, սակայն ամբաստանյալ Պավել Մանուկյանը առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատական նիստին:

Նրա պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ Պավել Մանուկյանին տեսակցել է, նա վատառողջ է, արյան բարձր ճնշում ունի, գլխացավեր, այդ իսկ պատճառով հնարավորություն չի ունեցել ներկայանալ դատարան: Մյուս ամբաստանյալները ևս չէին ներկայացել` նկատի ունենալով, որ Պավել Մանուկյանի բացակայության պայմաններում դատական նիստը տեղի չի ունենա:

Պավել Մանուկյանը փաստաբանի միջոցով գրություն էր ուղղել դատարանին՝ խնդրելով իր բացակայությամբ քննել իր ընկերների կալանքը փոխելու միջնորդությունները, որոնք պետք է ներկայացվեն:

Բացի այդ, փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդեց, որպեսզի դատարանը շուտ նշանակի հաջորդ դատական նիստը, քանի որ ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելու, իսկ եթե դրանք չներկայացվեն, ապա նման հնարավորություն կընձեռվի արձակուրդից հետո, ինչն, ըստ պաշտպանի, ուշ կլինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել