Tert.am-ը գրում է.

13:55 

Գլխավոր դատախազության ներկայացուցչի հեռանալուց հետո ցուցարարները հավաքվեցին կառավարության դիմաց: Նախքան այդ նրանք հավաքվել էին Բարձրագույն դատական խորհրդի դիմաց՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով ստորագրահավաք անելու նպատակով: 

Նույն բովանդակությամբ դիմում կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն: 

«Մեզ պետք չեն դատախազներ ու դատավորներ, որոնք չեն ցանկանում անգամ միջնորդության մասին խոսել»,-հայտարարեց մի երիտասարդ: 

«ԵՊՀ Ռեստթարթ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալելու ակցիան եղել է ինքնաբուխ: 

«Քաղաքացիական հասարակությունը, Հայաստանի դատարանները ևս մեկ անգամ ինքնակազմակերպվել են, մենք ցանկանում ենք ցույց տալ, որ հեղափոխության ժամանակ հնչեցված արժեքները, սկզբունքները շարունակում են Հայաստանում մնալ արդիական:

Մենք քաղաքացիներով շարունակում ենք դրանք պաշտպանել»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:

Նա նկատեց, որ այսօրվա ակցիա նպատակն է ՀՀ նախկին իշխանություններին հիշեցնելն է իր պաշտոնավարման տարիներին կատարվածը: 

13:15

Մենք արդեն հայտարարություն տարածել ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չենք ստացել: Մենք մեկ-երկու օրվա ընթացքում այդ որոշումը կստանանք, այդ հարցը կքննարկենք և որոշման մեջ նշված հարցերին համահունչ բողոք կտանենք. քաղաքացիներին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: 

Վահագն Մուրադյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՔԾ-ի հայտարարությունն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է: Մուրադյանը հստակեցրեց, որ ինքը միայն լիազորված է տեղեկացնել, որ գլխավոր դատախազությունը կստանա Վերաքննիչ դատարանի որոշումը, կքննարկի, դրան համահունչ բողոք կներկայացնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել