Ռոբերտ Քոչարյանին ատող, պաշտող և չեզոք վերաբերմունք ունեցող հարգելի հայրենակիցներ, ՀՀ-ում կարելի է արձանագրել աննախադեպ առաջընթաց արդարադատության ոլորտում, այն է՝ դատարանն՝ ի դեմս պարոն Ազարյանի, հստակ ցույց տվեց, որ ինքը ԼԻԱԿԱՏԱՐ անկախ է գործադիր իշխանությունից: Շնորհավորանքներս պարոն Քոչարյանի պաշտպաններին, ովքեր տղամարդավարի կատարեցին իրենց առաքելությունը՝ չընկճվելով հասարակության որոշ շերտերի «ճնշումներից»: Շնորհավորում եմ նաև ՀՀ վարչապետին, ով ապացուցեց, որ Բաղրամյան 26-ից այլևս ցուցումներ չեն կատարվում դատարաններին: Եվ չեմ կարող չշնորհավորել հայ ժողովրդին, ով հետո է զգալու անկախ դատական համակարգ ունենալու արժեքը... Բրավո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել