Վսյո, վերջ, պըրծ ! Էս մի դարդից էլ պրծանք: 
Հազիվ առաջին անգամ էս անտեր Եվրատեսիլի ժամանակ կրքերը հանդարտ էին, իրար միս չկերանք... Չնայած լրիվ էներգիան սպառված էր, մսերն էլ կերված էին - հունվարին Նոր տարվա խոզի բուդն էր, փետրվարին նախագահական ընտրություններից մինչև մայիս էլի ընտրություն-հաղթահավաք, բան-ման... Մարսելու սեզոնն էր, երևի դրա համար Եվրատեսիլին հերթ չհասավ ու «Դորիանսի» բախտը բերեց: 
Բարոյական հաղթանակ չասեմ, ինչպես սոց.ցանցերում են արտահայտվում, բայց պայծառ ու հիշվող կատարում էր ի տարբերություն հաղթող երգին (իմ սուբյեկտիվ կարծիքն էր):
Անկեղծ, ես էդպիսի արդյունք չէի սպասում: Իսկ դու՞ք: 

-Բա ինչի՞ էդպես եղավ: 
Ոչ պաշտոնական էջերից մեկը գրառում էր արել.

Նույն էջը տեղադրել էր ևս մի նկար: Գուցե սա՞ էլ է պատճառ. 


Եթե ընդհանուր պատկերը նայում ենք, հայերի դուրն եկել էին տղաները, երգը, կատարումը: Լավ երգ, լավ կատարում ու էդքան ցածր միավորնե՞ր: Եթե կա լավ պրադուկտ, ու չկա PR, ուրեմն ինչի՞/ու՞մ  համար է այդ պրադուկտը: Թոմի Այոմիի՞ն էին լավ ճանաչում, թե՞ Կիրկորովին: Եթե հայերին բալետ աներ, կասեիք «իսկական հայ տղա ա մեր Ֆիլիպը», չէ՞ :  
«Մեզ զուտ ֆեյսբուքյան լայքեր պետք չեն, ադրբեջանցիները շատ են մեզ փիս-փիս բաներ ասում, տռյա-լյա-լյա» ... աաաաաաաաաաաաաա: Լավ էլի:  Բա Գոհար Գասպարյան ջան, Դուք Ձեր սիրուն ժպիտով, նուրբ հայուհու կերպարով (կոմպլիմենտներն առանց հեգնանքի են, որովհետև  իրոք գեղեցկուհի է) տղաների կողքին էիք, որ ի՞նչ անեիք: 
Վերջում 2 հատ լուրջ հարց, որ ինձ հետաքրքրում են. 
1. Մեր նախարարի քվեարկության կոչից հետո գոնե «Տաշիրը» նայեցի՞ն մեր ռուսաբնակ հայերը:
2. Ժողովուրդ մոդա-դիզայն-ֆեյշն-ռոք-սթայլ... դրանից հասկացող մարդ կա՞: Գոռի ջինսից կախված ֆինծիկն ինչի՞ համար էր: Իսկի չէր էլ երևում բեմի վրա: 

 

Աղբյուրը՝ https://www.facebook.com/evolutionevent/photos

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել