
Եթե դուք աղիքների նորմալ գործելու հետ կապված խնդիր ունեք, և ձեզ տանջում է փորկապությունը, ապա այս միջոցը հաստատ պետք կգա ձեզ:
Գոյություն ունեն բազմաթիվ դեղամիջոցներ փորկապության դեպքում՝ սկսած դեղահաբերից, վերջացրած մոմիկներով և տարատեսակ օշարակներով:
Այս բաղադրատոմսը լավագույն կերպով կազատի ձեզ փորկապությունից առանց վնասելու ձեր օրգանիզմը:
Բաղադրիչներ
- 150 գ սև սալորաչիր
- 150 գ խուրմա
- 5 բաժակ ջուր
Պատրաստումը
- Եռացրեք ջուրը:
- Մանր կտրտեք սալորաչիրն ու խուրման:
- Երբ ջուրը սկսի եռալ, լցրեք դրանք ջրի մեջ և թողեք՝ եռա 15 րոպե:
- Այնուհետև անջատեք կրակը և թողեք՝ սառչի օշարակը մոտ մեկ ժամ:
- Պահպանեք սառնարանում՝ փակ տարայի մեջ:
Օգտագործումը
Ընդունեք այս միջոցն ամեն օր՝ նախաճաշից առաջ, 1 ճ/գ: Այն հանգիստ կարող եք օգտագործել այնքան ժամանակ, մինչև կզգաք, որ լիովին ազատվել եք փորկապությունից, փքվածությունից, և աղիքները նորմալ ու ժամանակին են գործում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել