Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են գլխուղեղի այն հատվածը, որի խթանումը մարդուն կամ կապիկին դարձնում է վատատես:

Գիտնականների կարծիքով՝ նոր բացահայտումը կօգնի դեպրեսիայի և հոգեկան այլ խնդիրների բուժմանը:

«Այդ հատվածը, երևում է, պատասխանատու է դեպրեսիայի, տագնապի զգացողության կամ այդ երկուսի միացության համար: Որպես կանոն, հոգեկան այդ շեղումները դժվար են բուժվում, այժմ մենք հնարավորություն ունենք բացահայտելու դրանց առաջացման պատճառները»,- ասում է հետազոտության հեղինակ Աննա Գրեյբիլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել