Վերջին շրջանում տեղեկություններ են հայտնվել տարբեր հարթակներում, որ ադրբեջանական բանակում իրավիճակը լարված է, այդ մասին հայտնել են ադրբեջանական որոշ ընդդիմադիր կայքեր, Արցախի ՊԲ-ն և այլ օգտատերեր։

Վերջին դեպքը, որը տեղի ունեցավ առաջնագծում, օրեր առաջ զինվորների միջև սկսած լարված հարաբերությունների արդյունքն էր, որի արդյունքում հնչեցին կրակոցներ, և այրվեց արցախա-ադրբեջանական դիրքը, հետագայում արդեն նույն դիրքից վիրավոր և, հնարավոր է, նաև զոհված զինծառայողներ տեղափախոցին շտապօգնության մեքենայով։

Իսկ իրավիճակը լարվել էր դեռ օրեր առաջ, երբ հատուկ այդ նպատակով Զաքիր Հասանովին գործուղեցին առաջնագիծ, որպեսզի փորձի հարթել լարված իրավիճակը, քանի որ այդ բախումներին միջամտել էին նաև սպաները։

Կարծես թե Հասանովին հաջողվել էր մեղմել իրավիճակը, բայց երբ նախարարը վերադարձավ դիրքերից, տեղի ունեցավ այս վերջին դեպքը, ու հիմա կրկին սպաների և զինվորների հարաբերությունները լարված են։

Ճիշտ նման դեպք տեղի էր ունեցել անցած տարի, երբ սպան՝ կոչումով կապիտան, լարված հարաբերությունների արդյունքում սպանել էր դիրքի բոլոր զինծառայողներին և փախել էր Վրաստան, որտեղ էլ նրան ձերբակալել էին։ Մեկ այլ սպա էլ զինակիցներին սպանելուց հետո փորձել էր փախչել դեպի հայկական կողմ, որին արդեն ադրբեջանական դիրքերից սպանել էին չեզոք գոտու տարածքում։

Եթե ամեն տարի նախարարը այդպես փորձի քողարկել նման դեպքերը, ապա մի քանի տարվա ընթացքում ադրբեջանցի զինվորներն իրենք իրենց կսպանեն դիրքերում ու այլևս չեն կարող ծառայություն իրականացնել առաջնագծում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել