Aysor.am-ը գրում է.

Շիրակի մարզի դատախազության բացահայտման հետքերով քննչական կոմիտեն որոշել է կալանավորել Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին, ով Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է։

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից Aysor.am-ին մանրամասնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով խարդախություն», 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ «պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը» և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով յուրացնելը»։

ՔԿ լրատվական ծառայությունից նաև հայտնեցին, որ Անահիտ Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու որոշումը կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիման վրա։ Այսինքն՝ պատգամավորի քույրը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։ 

Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ Շիրակի մարզի դատախազությունն այս մասին առանձին հաղորդագրություն էր տարածել և ներկայացրել քրեական գործ հարուցելու հիմքերը։

Բանն այն է, որ Շիրակի մարզի ոստիկանության Մուշի բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ և դրանց հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Միքայել Նալբանդյանի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Աանահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկան Ա. Խ.-ն մի ուսանողուհու ներառել են այդ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել