Անգամ Ռուսաստանի ամենացուրտ վայրերում ձմեռը հավերժ չէ։ Հավանաբար հիշում եք անցած հունվար ամսին համացանցում լայն տարածում գտած մի կնոջ լուսանկարը՝ արված Յակուտսկում, որում նրա թարթիչներն էլ էին սառույցով պատվել։

Կնոջ անունը Անաստասիա Գրուզևա է, ով ապրում է մոլորակի ամենացուրտ վայրերից մեկում։ Յակուտսկում ձմեռվա ամիսներին գրանցվում է մինչև անգամ -600C ցուրտ, իսկ ամռանը՝ +300C ջերմություն։

Օգտվելով ցուրտ ժամանակ արած իր նկարի շնորհիվ ձեռք բերած «հայտնիությունից»՝ Անաստասիան այս անգամ էլ մեկ այլ անսովոր լուսանկար է հրապարակել Սոլնեչնի կոչվող գյուղից՝ ցույց տալու, թե ինչպիսին են ամառներն անցնում այնտեղ։

«Իրականում նրանց դեմքի վրա չես զգում։ Առավել զգայուն են ոտքերը, ձեռքերն ու մեջքը։ Այդ պատճառով էլ մի քանի վայրկյան կարողանում եմ հանդուրժել նրանց։ Հանկարծ գլխումս տարօրինակ միտք ծագեց՝ հնարավո՞ր է, որ նրանք ինձ այնքան խայթեն, որ մահանամ»,- The Siberian Times-ին պատմել է Անաստասիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել