2018-ի հունվարին 29-ամյա Դորի Մայրեսը, որը միջնակարգ դպրոցում ուսուցչուհի էր, ձերբակալվել է դեռահասի հետ օրալ սեքսի համար։ Աղջկան մինչև երկու տարվա կալանք էր սպառնում, իսկ այժմ հայտնի է դարձել, որ նա կարող է կրկին սկսել աշխատել դպրոցում։ Այս մասին հաղորդում է New York Post-ը։

29-ամյա Դորի Մայրեսին մեղադրել են իր 14-ամյա աշակերտի հետ օրալ սեքսի մեջ։ Քննիչների կարծիքով՝ աղջիկը շամպայնով հարբեցրել է դեռահասին և ավտոմեքենայում նրա հետ ինտիմ հարաբերություններ ունեցել։ Ուսուցչուհին նախ հերքել, ապա խոստովանել է հանցանքը։

Դատարանը նրան 10 տարվա վերահսկողության է դատապարտել։ Այդ ընթացքում ուսուցչուհին չի կարողանա դասավանդել Նյու Յորք նահանգի տարրական և միջնակարգ դպրոցներում, սական կկարողանա դասավանդել չափահասներին կամ այլ նահանգներում աշխատանք գտնել։ Այնուամենայնիվ, Դորին որպես սեռական հանցագործ կգրանցվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել