Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի սենատոր Ռենդ Փոլը փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, սենատորը հայտնել է, որ նամակում կարևորվել է երկու երկրների հետագա համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես ՝ ահաբեկչության դեմ պայքարում:

«Ես պատիվ եմ ունեցել փոխանցել նախագահ Թրամփի նամակը Պուտինի աշխատակազմին: Նամակում ընդգծվել է հետագա համագործակցության կարևորությունը տարբեր ոլորտներում, այդ թվում ՝նաև ահաբեկչության դեմ պայքարում, օրենսդրական ոլորտներում, ինչպես նաև  մշակութային փոխանակման վերսկսումը»,- «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է Ռենդ Փոլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել