Օգոստոսի 8-ին, ժամը 00:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին և բռնկվել:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը։
Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, տասնմեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Մայրաքաղաքային փողոցի թիվ 90 հասցեում գտնվող բենզալցակայանի լիցքավորման աշտարակին: Բախման հետևանքով աշտարակից տեղի է ունեցել վառելիքի (բենզին) արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 02:04-ին: Այրվել է բենզալցակայանը մասնակի՝ 50 քմ և 4 սառնարան:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ բաքերից վառելիքի տեղափոխումը բենզատարներ: Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել