Կարծում եմ, որ լիրայի արժեզրկումը չի ազդի հայկական շուկայի վրա: Չնայած այն բանին, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է, բայց Հայաստանը բավականին մեծ քանակությամբ ապրանքատեսականի և ապրանքներ է ներմուծում հենց Թուրքիայից, միևնույն է, կարծում եմ, որ գնաճ տեղի չի ունենա: Քանի որ ապրանքների ձեռք բերումը տեղի է ունենում դոլարով և եվրոյով, դրա համար չեմ կարծում, իսկ դոլարային արտահայտությամբ ապրանքները գնաճ չեն արձանագրել, ուստի բացառվում է հայկական շուկայում թուրքական ապրանքի գնաճի հավանականությունը: Նույնն էլ կարող եմ ասել բեռնափոխադրող ընկերությունների մասով, նրանք նույնպես դոլարային արտահայտությամբ են իրացնում իրենց ծառայությունները: Սակայն շուկան անկանխատեսելի է գնաճի առումով, հատկապես եթե դրան խառնված են գերտերությունները, ուստի մի քանի օրից պարզ կլինի՝ արդյո՞ք կազդի այն հայկական շուկայի վրա, թե՞ ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել